Pages

Monday, January 2, 2012

Բարի Գալուստ 2012!

2012 թվականի առաջին պոստը!!!
Դե իհարկե այն կլինի Նոր տարվա մասին: Գնացինք:)
Շնորհավոոոոոոոոոոոոոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!!! Ետևում է մնացել 2011 թվականը, իր հաջողություններով, վերելքներով ու վայրէջքներով: Թող եկող 2012 թվականը լինի միայն հաջողությունների ու երջանկության տարի, բոլոր նպատակների իրականացման, զարգացման ու աճի տարի!!! Թող այս տարին Լեռնաձորը չցնցի ուրանի հանքի բացման և Քաջարան գյուղի "վերացման" մասին վատ նորություններով, այլ լինեն միայն բարեհամբույր նորություններ! Թող բոլոր Լեռնաձորցիների սեղաններից անպակաս լինեն խորովածն ու բլինչիկը, և թող բոլոր երեխաները ստանան իրենց երազած նվերները :)
Մի խոսքով, Happy New Year!!!

Wednesday, December 28, 2011

Գիշերային Լեռնաձոր

Վերջապես ես հասա Լեռնաձոր և պատկերացրեք եղանակը այնքան էլ վատ չէ այստեղ...ամբողջ օրը շողում էր արևը:) Ճիշտ է այստեղ դեռ չի զգացվում Ամանորի շունչը, չկան տոնածառներ և գույնզգույն լույսեր, բայց ինչպես բոլորը, Լեռնաձորցիները նույնպես պատրաստվում են Նոր Տարուն: Մի քանի նկար գիշերային Լեռնաձորից.



Sunday, November 27, 2011

Ձմեռը Լեռնաձորում

 Չնայած, որ դեռ նոյեմբեր ամիսն է, Լեռնաձորում վաղուց ձմեռ է արդեն....Ձյան հաստ շերտը պատել է ամեն ինչ և շուրջբոլորը տիրում է այնպիսի ճերմակություն, որ կարծես հեքիաթում լինես! Այսպիսի զգացողություն ես ունենում, երբ առաջին ձնից հետո առավոտյան արթնանում և նայում ես պատուհանից դուրս:
 Բայց այս գեղեցկության հետ մեկտեղ գալիս է նաև ցուրտն ու սառնամանիքը: Իսկ Լեռնաձորում ամեն ինչ ավելի դժվար է...չէ, որ մենք գտնվում են սարի լանջին :) Հիշում եմ, ինչպես էինք մենք տանջվում, կանգառում սառում ժամերով, սպասում ինչ-որ տրանսպորտի` Քաջարան դասի գնալու համար, բայց հիմա այս խնդիրը լուծված է (մնում է հասնել կանգառ :)):

Saturday, October 22, 2011

Մարդահամար...

 Դե ինչպես բոլորը գիտեն` բազմաթիվ "sms"-ներից ու գովազդներից, Հայաստանում հոկտեմբերի 12-21 անցկացվում էր մարդահամար: Հետաքրքիր է ինչքանով ենք պակասել, միգուցե և ավելացել? Դա արդեն պարզ կլինի արդյունքներից: "Հավաստի աղբյուրներից" կասեմ, որ Լեռնաձորում հաշվառվել է 351 մարդ: Իմ կարծիքով, վատ արդյունք չէ: Հուսաքն, 10 տարի հետո  այս թիվը նվազած չի լինի:
 Մի քանի վիճակագրական տվյալներ.

  1. ՀՀ բնակչությունը 2001թ.` 3,002,594 մարդ,
  2. Երևանի բնակչությունը 2001թ.` 1,091,235 մարդ,
  3. Սյունիքի մ. բնակչությունը 2001թ.` 134,061 մարդ,
  4. Լեռնաձոր գ. բնակչությունը 2001թ.` 430 մարդ:                                                                          
Փաստորեն մենք պակասել ենք :(

Wednesday, October 5, 2011

Տոնդ շնորհավոր իմ թանկագին ուսուցիչ!

 Կառավարության որոշմամբ այսուհետև հոկտեմբերի 5-ը համարվում է ուսուցչի տոն: Եվ այսպիսով, շնորհավոր տոնդ ուսուցիչ! Շնորհավորում եմ Լեռնաձորի հիմնական դպրոցի բոլոր ուսուցիչների տոնը և ցանկանում երկար դասավանդման տարիներ ու սիրող աշակերտներ: Առանձնապես շնորհավորում եմ իմ առաջին ուսուցչի` ընկեր Ավետիսյանի, տոնը: Սեփական փորձից գիտեմ, թե ինչ կարևոր է ունենալ բարի ու  հոգատար առաջին  ուսուցիչ և դրա համար անչափ շնորհակալ եմ ընկեր Ավետիսյանին: Ընդհանրապես անչափ մեծ շնորհակալություն Լեռնաձորի դպրոցի բոլոր ուսուցիչներին, նրանց սիրո, համբերատարության և օգնելու պատրաստակամության համար: Ձեր այդ եռանդը ստիպեց մեզ սովորել, սովորել ու սովորել ... և կերտել մեր պայծառ ապագան:

Wednesday, September 21, 2011

21.09.2011, Հայաստանի Հանրապետություն

Բոլորեց Հայաստանի անկախ Հանրապետության 20 ամյակը...Ծննուդդ շնորհավոր մեր սիրելի Հայաստան! 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը անջատվեց ԽՍՀՄ-ից և այսպիսով կազմավորվեց մեր նոր, ազատ ու անկախ երրորդ հանրապետությանը: Այսօր` 2011 թվականի սեպտեմբերի 21-ին, ամբողջ Հայաստանը տոնում է անկախացման 20 ամյակը: Այս 20 տարիների ընթացքում հայ ազգը անցել է բազմաթիվ փորձությունների միջով` պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, բայց մենք միշտ եղել ենք, կանք ու կլինենք! Այս տարիների ընթացքում ունեցել ենք նաև ձեռքբերումներ` Հայաստանը 1992թ. մարտի 22-ից ՄԱԿ-ի անդամ է, իսկ 1999թ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպայի հետ համագործակցության պայմանագիրը: 1992թ. հունվարի 28-ին կազմավորվել է Հայկական Բանակը, որը այսօր զարմացրեց իր հիանալի զորահանդեսով:



Կազմակերպվել էին նաև տարբեր միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 

Monday, September 5, 2011

Սեպտեմբեր.....

 Վերջապես բարով-խերով անցավ Սեպտեմբերի մեկը! Ամեն մի դպրոցում կամ համալսարանում այն նշվեց յուրովի, ամեն մի հաստատություն ունեցավ իր առաջին կուրսեցիներն ու առաջին դասարանցիները: Ցավոք սրտի այս տարվա առաջին կուրսեցիներն քիչ էին:
Համոզված եմ, որ Լեռնաձորի դպրոցում մեծ ուրախությամբ են դիմավորել սեպտեմբերն ու դասերը, ափսոս ես չկայի:( Ինչևիցէ, հուսով աշակերտները շուտ կվարժվեն դասաժամային ռեժիմին և սեպտեմբերյան խանդավառությամբ կդիմավորեն մնացած օրերը...