Հայոց Ցեղասպանություն, Գենոցիդ, Հոլոքոստ, Մեծ Եղեռն․․․․․մենք այն կոչում ենք տարբեր անուներով, սակայն Թուրքիան միևնույնն է չի ցանկանում ճանաչել իր կողմից ի կատար ածված ոճրագործությունը։ Այս տարի լրացավ Հայոց Ցեղասպանության 97-րդ ամյակը։ 97 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից տեղահանության է ենթարկվել ու բնաջնջվել մի ամբողջ ազգ։ Այս կոտորածների սկիզբն է համարվում ապրիլի 24-ը, քանի որ հենց այս օրն է Կոստանդնապոլսում ձերբակալվել 250 հայազգի մտավորական (Աղբյուր՝ Վիքիպեդիա)։
Այսօր հազարավոր մարդիկ այցելում են Ծիծերնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի 1.5 միլիոն անմեղ զոհերին։ Ապրիլի 23-ին կազմակերպվում է ջահերով երթ, որին նույնպես մասնակցում են հազարավոր մարդիկ՝ ցույց տալով, որ չենք մոռացել և երբեք չենք մոռանա այն վերքերը, որոնք դեռ ցավում են։
Հազարավոր մարդիկ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, պայքարում են, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի ամբողջ աշխարհում, իսկ հայ նոր սերունդը չգիտի ինչի համար է գնում Ծիծերնակաբերդ և չի ցուցաբերում գեթ մի կաթիլ հարգանք։ Ցավալի է․․․․․ինչպես Նարեկացին է ասել "ողբամ քեզ Հայոց աշխարհ"։
No comments:
Post a Comment