Pages

Tuesday, April 24, 2012

Ապրիլի 24

 Հայոց Ցեղասպանություն, Գենոցիդ, Հոլոքոստ, Մեծ Եղեռն․․․․․մենք այն կոչում ենք տարբեր անուներով, սակայն Թուրքիան միևնույնն է չի ցանկանում ճանաչել իր կողմից ի կատար ածված ոճրագործությունը։ Այս տարի լրացավ Հայոց Ցեղասպանության 97-րդ ամյակը։ 97 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից տեղահանության է ենթարկվել ու բնաջնջվել մի ամբողջ ազգ։ Այս կոտորածների սկիզբն է համարվում ապրիլի 24-ը, քանի որ հենց այս օրն է Կոստանդնապոլսում ձերբակալվել 250 հայազգի մտավորական (Աղբյուր՝ Վիքիպեդիա
 Այսօր հազարավոր մարդիկ այցելում են Ծիծերնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի 1.5 միլիոն անմեղ զոհերին։ Ապրիլի 23-ին կազմակերպվում է ջահերով երթ, որին նույնպես մասնակցում են հազարավոր մարդիկ՝ ցույց տալով, որ չենք մոռացել և երբեք չենք մոռանա այն վերքերը, որոնք դեռ ցավում են։ 
 Հազարավոր մարդիկ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, պայքարում են, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի ամբողջ աշխարհում, իսկ հայ նոր սերունդը չգիտի ինչի համար է գնում Ծիծերնակաբերդ և չի ցուցաբերում գեթ մի կաթիլ հարգանք։ Ցավալի է․․․․․ինչպես Նարեկացին է ասել "ողբամ քեզ Հայոց աշխարհ"։

Monday, April 2, 2012

մարտ, մարտ, մարտ ....

march 8
Բարև թանկագին ընթերցող!

 Վերջապես ես գտա մի փոքր ազատ ժամանակ և որոշեցի թարմացնել այս բլոգի էջերը:) Ուշացումով, բայց շնորհավորում եմ բոլոր կանանց, մայրերի և աղջիկների մարտի 8-ը: Ցանկանում եմ նրանց առաջին հերթին քաջ առողջություն, որը Լեռնաձորի բնական պայմաններին դիմակայելու համար շատ կարևոր է և երջանկություն, որը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Առաջ անցնելով, կշնորհավորեմ նաև ապրիլի 7-ը և ընդհանրապես կանաց միամսյակը:
spring
Photo by Anahit Gasparyan
 Այժմ այլ թեմաներից: Ճիշտ է Լեռնաձորում դեռ զգացվում է ձմռան շունչը, բայց ինչպես Վահանի Տերյանի հանրահայտ բանաստեղծությունն է ասում "Դռները բացեք, գարուն է գալիս...": Այո՛, դրսում արդեն գարուն է և հուսով եմ, որ այս փաստը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը: Բնության արթնանալը քնից պետք է որ արթնացնի ինչ-որ նոր բան նաև մարդկանց մեջ: 

spring
Photo by Anahit Gasparyan

Եվ վերջապես Զատիկի տոնի մասին! Այս տարի այն լինելու է ապրիլի 8-ին: Համոզված եմ, որ բոլորս էլ ներկելու ենք ձվերը ու կռվենք միմյանց հետ: Սա հայերի ամենասիրված տոներից մեկն է և ցանկանում եմ, որ բոլորը ուրախ անցկացնեն այս տոները! 



զատիկՄի խոսքով այս անցած ամիսը, ինչպես նաև գալիքը հագեցած են բազմազան միջոցառումներով, ուստի վայելեք դրանք ու սկսեք նոր կյանք գարնան հետ :)))