Pages

Monday, December 31, 2012

2013

Անցավ ևս մեկ տարի՝ 2012-ը: Այս տարին լիքն էր սպասելի ու անսպասելի իրադարձություններով, հաջողություններով ու ձախողումներով, ուրախություններով ու տխրություններով: Այս տարում մենք դիմավորեցինք "Աշխարհի վերջն"(21.12.2012) ու բարով-խերով ճանապարհեցինք այն :D 
Եկավ 2013-ը ու այն կբերի նոր ուրախություններ և տխրություններ: Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի մոտ ուրախությունները գերակշռեն տխրությունները: Թող 2013-ը լինի հաճելի անակնկալների ու երազանքների իրականացման տարի: 
Բարի Գալուստ 2013 կամ "2013, please be nice to us"!!!!

Monday, September 3, 2012

Նորից սեպտեմբեր....

Նորից աշուն, սեպտեմբերի 1, դասեր ... Լրացավ ամռան ժամանակը, վերջացավ արձակուրդը և դասերը նորից սկսեցին: Ոմանք գնում են դպրոց առաջին անգամ, ոմանք՝ համալսարան, իսկ ոմանք արդեն չեն գնում :) Շնորհավոր բոլոր-բոլորի սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի տոնը: Հատուկ շնորհավորանքներ Լեռնաձորի դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին! Թող այս տարին լինի բարեհաջող ու լի անակնկալներով:

Thursday, June 28, 2012

Բարի գալուստ Ամառ!!!

Ամա՜ռ....Այո, այո դրսում արդեն ամառ է, շոգ է ու տոթ, բայց դա չի վերաբերում Լեռնաձորին: Այստեղ պաղ ու զով է: Հիասքանչ եղանակ հանգստանալու ամեն ինչից՝ դասերից, գործերից ու ամենօրյա հոգսերից:
Նախ մի քիչ ուշացումով շնորհավոր Երեխաների Պաշտպանության Օրը! Թող նրանք ծաղկեն, ծլեն ու բազմանան :) Նրանք են մեր ապագան, մեր պետության կայուն հիմքը ու բարգավաճման խթանիչը: Առողջություն ու կանաչ ճանապարհ բոլոր երեխաներին:


Հաջորդ կարևոր տոնը Վարդավառն է, որն այս տարի նշվում է հուլսի 15-ին: Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հնում այն նվիրված է եղել ջիր և սիրո աստվածուհի Աստղիկին (Վիքիպեդիա):

Սա հիանալի տոն է ամռան շոգին թարմանալու համար: Գեթ մի օր այս ամռան շոգին կարելի է անցկացնել սառը ջրի շփումների տակ! Հուսով եմ բոլորը մեծ հաջույքով ու ուրախությամբ կանցկացնեն այս տոնը: Համոզված եմ Լեռնաձորում այն նշելու են մեծ շուքով:

Մի խոսքով բոլորին ցանկանում եմ հաճելի ժամանց ու ուրախ արձակուրդներ:
Հ. Գ. Եվ բոլորին հրավիրում ենք Լեռնաձոր՝ այստեղ անցկացնելու իրենց անմոռանալի արձակուրդը!

Tuesday, April 24, 2012

Ապրիլի 24

 Հայոց Ցեղասպանություն, Գենոցիդ, Հոլոքոստ, Մեծ Եղեռն․․․․․մենք այն կոչում ենք տարբեր անուներով, սակայն Թուրքիան միևնույնն է չի ցանկանում ճանաչել իր կողմից ի կատար ածված ոճրագործությունը։ Այս տարի լրացավ Հայոց Ցեղասպանության 97-րդ ամյակը։ 97 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից տեղահանության է ենթարկվել ու բնաջնջվել մի ամբողջ ազգ։ Այս կոտորածների սկիզբն է համարվում ապրիլի 24-ը, քանի որ հենց այս օրն է Կոստանդնապոլսում ձերբակալվել 250 հայազգի մտավորական (Աղբյուր՝ Վիքիպեդիա
 Այսօր հազարավոր մարդիկ այցելում են Ծիծերնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի 1.5 միլիոն անմեղ զոհերին։ Ապրիլի 23-ին կազմակերպվում է ջահերով երթ, որին նույնպես մասնակցում են հազարավոր մարդիկ՝ ցույց տալով, որ չենք մոռացել և երբեք չենք մոռանա այն վերքերը, որոնք դեռ ցավում են։ 
 Հազարավոր մարդիկ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, պայքարում են, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի ամբողջ աշխարհում, իսկ հայ նոր սերունդը չգիտի ինչի համար է գնում Ծիծերնակաբերդ և չի ցուցաբերում գեթ մի կաթիլ հարգանք։ Ցավալի է․․․․․ինչպես Նարեկացին է ասել "ողբամ քեզ Հայոց աշխարհ"։

Monday, April 2, 2012

մարտ, մարտ, մարտ ....

march 8
Բարև թանկագին ընթերցող!

 Վերջապես ես գտա մի փոքր ազատ ժամանակ և որոշեցի թարմացնել այս բլոգի էջերը:) Ուշացումով, բայց շնորհավորում եմ բոլոր կանանց, մայրերի և աղջիկների մարտի 8-ը: Ցանկանում եմ նրանց առաջին հերթին քաջ առողջություն, որը Լեռնաձորի բնական պայմաններին դիմակայելու համար շատ կարևոր է և երջանկություն, որը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Առաջ անցնելով, կշնորհավորեմ նաև ապրիլի 7-ը և ընդհանրապես կանաց միամսյակը:
spring
Photo by Anahit Gasparyan
 Այժմ այլ թեմաներից: Ճիշտ է Լեռնաձորում դեռ զգացվում է ձմռան շունչը, բայց ինչպես Վահանի Տերյանի հանրահայտ բանաստեղծությունն է ասում "Դռները բացեք, գարուն է գալիս...": Այո՛, դրսում արդեն գարուն է և հուսով եմ, որ այս փաստը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը: Բնության արթնանալը քնից պետք է որ արթնացնի ինչ-որ նոր բան նաև մարդկանց մեջ: 

spring
Photo by Anahit Gasparyan

Եվ վերջապես Զատիկի տոնի մասին! Այս տարի այն լինելու է ապրիլի 8-ին: Համոզված եմ, որ բոլորս էլ ներկելու ենք ձվերը ու կռվենք միմյանց հետ: Սա հայերի ամենասիրված տոներից մեկն է և ցանկանում եմ, որ բոլորը ուրախ անցկացնեն այս տոները! 



զատիկՄի խոսքով այս անցած ամիսը, ինչպես նաև գալիքը հագեցած են բազմազան միջոցառումներով, ուստի վայելեք դրանք ու սկսեք նոր կյանք գարնան հետ :)))

Saturday, February 4, 2012

Այսօր Սուրբ Սարգսի տոնն է

 Շնորհավոր բոլոր սիրահարների և երիտասարդների տոնը՝ հենց ինքը Սուրբ Սարգսի տոնը: Այսօր հայ եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, որը "հայտնի է" իր աղի բլիթներով: Հենց այս օրը երիտասարդները ուտելով աղի բլիթ, պետք է երազում տեսնեն իրենց ապագա ընտրյալին, որը ջուր կբերի նրանց:
Համոզված եմ, որ Լեռնաձորում այս տոնը նշել են ամենայն պատրաստականությամբ, երիտասարդները կերել են աղի բլիթներ և տեսել իրենց ապագա միգուցե և ամուսիններին ու կանանց:
Հ.Գ. Իսկ ու՞մ սպասելիքներն են իրականացել:

Monday, January 2, 2012

Բարի Գալուստ 2012!

2012 թվականի առաջին պոստը!!!
Դե իհարկե այն կլինի Նոր տարվա մասին: Գնացինք:)
Շնորհավոոոոոոոոոոոոոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!!! Ետևում է մնացել 2011 թվականը, իր հաջողություններով, վերելքներով ու վայրէջքներով: Թող եկող 2012 թվականը լինի միայն հաջողությունների ու երջանկության տարի, բոլոր նպատակների իրականացման, զարգացման ու աճի տարի!!! Թող այս տարին Լեռնաձորը չցնցի ուրանի հանքի բացման և Քաջարան գյուղի "վերացման" մասին վատ նորություններով, այլ լինեն միայն բարեհամբույր նորություններ! Թող բոլոր Լեռնաձորցիների սեղաններից անպակաս լինեն խորովածն ու բլինչիկը, և թող բոլոր երեխաները ստանան իրենց երազած նվերները :)
Մի խոսքով, Happy New Year!!!