Pages

Wednesday, September 21, 2011

21.09.2011, Հայաստանի Հանրապետություն

Բոլորեց Հայաստանի անկախ Հանրապետության 20 ամյակը...Ծննուդդ շնորհավոր մեր սիրելի Հայաստան! 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը անջատվեց ԽՍՀՄ-ից և այսպիսով կազմավորվեց մեր նոր, ազատ ու անկախ երրորդ հանրապետությանը: Այսօր` 2011 թվականի սեպտեմբերի 21-ին, ամբողջ Հայաստանը տոնում է անկախացման 20 ամյակը: Այս 20 տարիների ընթացքում հայ ազգը անցել է բազմաթիվ փորձությունների միջով` պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, բայց մենք միշտ եղել ենք, կանք ու կլինենք! Այս տարիների ընթացքում ունեցել ենք նաև ձեռքբերումներ` Հայաստանը 1992թ. մարտի 22-ից ՄԱԿ-ի անդամ է, իսկ 1999թ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպայի հետ համագործակցության պայմանագիրը: 1992թ. հունվարի 28-ին կազմավորվել է Հայկական Բանակը, որը այսօր զարմացրեց իր հիանալի զորահանդեսով:



Կազմակերպվել էին նաև տարբեր միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 

Monday, September 5, 2011

Սեպտեմբեր.....

 Վերջապես բարով-խերով անցավ Սեպտեմբերի մեկը! Ամեն մի դպրոցում կամ համալսարանում այն նշվեց յուրովի, ամեն մի հաստատություն ունեցավ իր առաջին կուրսեցիներն ու առաջին դասարանցիները: Ցավոք սրտի այս տարվա առաջին կուրսեցիներն քիչ էին:
Համոզված եմ, որ Լեռնաձորի դպրոցում մեծ ուրախությամբ են դիմավորել սեպտեմբերն ու դասերը, ափսոս ես չկայի:( Ինչևիցէ, հուսով աշակերտները շուտ կվարժվեն դասաժամային ռեժիմին և սեպտեմբերյան խանդավառությամբ կդիմավորեն մնացած օրերը...

Wednesday, August 31, 2011

ԲլոգԴեյ...

 Մեկ անգամ ևս շնորհավորենք բլոգերների տոնը...վերջիվերջո այսօր նրանց օրն է :)) Թող նրանց մտքերն ու բլոգները ծլեն ու ծաղկեն, կարդացողների թիվը անընդհատ աճի, իսկ բլոգի պոստերը դառնան ավելի ու ավելի հետաքրքիր!!!
 Մի փոքր ակնարկ բլոգի ու նրա ստեղծման պատմության մասին. բլոգը նախկինում եղել է վեբլոգ(weblog-web և log բառերից), որը հորինել է Jorn Barger-ը, այնուհետև այն ձևափոխվել է բլոգի(blog) Peter Merholz-ի կողմից:
 Իսկ բլոգերների միջազգայն օրը դարձել է օգոստոսի 31-ը, քանի որ այն բլոգ բառի "թվային" տարբերակն է` 3108(Blog):

Friday, August 26, 2011

իրական Լեռնաձոր...

 26 օգոստոսի, Երևան .... արև, շոգ, կարճաթև շորեր...
 26 օգոստոսի, Լեռնաձոր .... մառախուղ, անձրև, սվիտերներ ( մի քանի հատ:D )
 Մենք գտնվում ենք ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա և այս "գեղեցիկ" ամառային օրով այստեղ իրոք շաաաաատ ցուրտ է : Եղանակը արդեն մի քանի օր է այսպիսին է և դեռ մի քանի օր էլ կշարունակվի, բայց մենք չենք հանդուրժի, որ այն փչացնի մեր տրամադրությունը և Սեպտեմբերի 1-ին բարձր տրամադրությամբ կգնանք դպրոց, մանկապարտեզ կամ համալսարան: Համոզված եմ, որ այս օրերին բոլորը պատրաստվում են Սեպտեմբերի 1-ին, ուստի խորհուրդ կտայի նույնիսկ չմտածել եղանակի մասին... Սեպտեմբերի 1-ին արևը կժպտա մեզ, ինչպես ամեն տարի :)   

Sunday, August 21, 2011

Լեռնաձորի ուրանը....

 1970-ական թվականներին ռուսական հետազոտողները հայտնաբերել են 30,000 տոննա ուրանի պաշարներ Լեռնաձորում: Բայց հանքը չի շահագործվել: 2009 թվականի օգոստոսի 5-ից «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն սկսել է հետազոտական աշախատանքները Լեռնաձորի շրջակայքում, իսկ Լեռնաձորի բնակչությունը խուճապի է մատնված և մինչև օրս ապրում է անորոշության մեջ: Ահա մի քանի հղումներ, որոնք ավելի մանրամասն տեղեկություններ կտան հետաքրքրվողներին.
http://www.ecolur.org/hy/news/nuclear-energy/uranium-prospecting-in-lernadzor-temporarily-stopped/1873/
http://en.wikipedia.org/wiki/Lernadzor
http://www.armenianow.com/hy/features/23378/armenian_village_lernadzor_uranium_mines

Saturday, August 13, 2011

Դպրոց...թանկագին դպրոց...

 Դպրոցական տարիներ...ցանկացած մարդու կյանքում ամենաթանկագին հուշը: Դպրոցում է անցել մեր մանկությունը, այստեղ ենք մենք առաջին անգամ ձեռք բերել ընկերներ ու սիրահարվել...Անհոգ մանկություն, երջանիկ պատանեկություն և հասունություն` դպրոցական հիանալի 10 տարիներ: Ամեն անգամ դպրոց վերադառնալիս ակամայից վերհիշում ես բոլոր քաղցր պահերը, որոնք պարգևել է դպրոցը....այս անգամ էլ էր այդպես. դպրոցի դռները ինչպես միշտ բաց են և այստեղ միշտ ուրախ են հյուրերին: Ահա մի քանի նկար իմ հարազատ դպրոցից`
Ողջույն դպրոց!





դասամիջոցին պարապ չէինք մնում:)


 իմ առաջին դասարանը...ճիշտ է այդ ժամանակ այն այլ տեսք ուներ:)
մեր հին ընկերը...

ամեն մեկն թող ապրի իր համար!

Tuesday, August 9, 2011

a walk...

 That was yesterday....Me and my friend decided to go for walk. Sky was cloudy and weather was cold, but it didn't stop as! We clothed warmer, took a camera and went out. Rate the pictures we have done!